34-ամյա Եվգենիա Ն.-ն հայտնաբերվեց Գոգավանի սահմանային անցակետում
Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Լոռու մարզի Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել և Տաշիրի բաժին է տեղափոխվել 34-ամյա Եվգենիա Ն.-ն: Նա 2022 թ. հոկտեմբերի 7-ից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի (Առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: