Դատախազությունը բողոքարկելու է Իգոր Խաչատուրովի արդարացման որոշումը, «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի արդարացման որոշումը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին դատախազությունից:

Ինչպես հայտնի է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված էր, քանի որ մայիսի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակել էր որոշում, որով նա արդարացվել էր։ Հավելենք, որ 2022թ.-ի մայիսի 17-ին՝ Երեւանի Կիեւյան փողոցում ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի ժամանակ, Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։

Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել է փողոցն ազատելու եւ անձանց բերման ենթարկելու՝ ոստիկանության տեսուչի գործողությունները, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի եւ որովայնի հատվածներին։

Հուլիսի 11-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր փոխել Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը, եւ նա ազատ էր արձակվել՝ 1 մլն դրամ գրավի դիմաց»:

Տեսանյութեր

Լրահոս