Հաղարծին գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան զոհեր և տուժածներ
Հաղարծին գյուղի «Դիմաց Լեռ» կոչվող տարածքում հունիսի 18-ին ժամը 11։50-ի հատվածում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա Խ., ծնված 1990 թ.) ընկել է ժայռից՝ մոտ 70 մետր, և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում.: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ուղևորներ Ա. Վ.-ն (ՌԴ քաղաքացի, ծնված 1986 թ.) և Դ. Է.-ն (Ավստրիական Հանրապետության քաղաքացի, ծնված 1988 թ.) տուժել են, իսկ Ա. Հ.-ն (ծնված 1993 թ.) և Ս. Ա.-ն՝ (ծնված 1998 թ.) մահացել։
Փրկարարները վարորդին և Ա. Վ.-ին ուղեկցել, իսկ Դ. Է.-ին պատգարակով մոտեցրել են (մոտ 3 կմ) շտապօգնության ավտոմեքենային. վարորդը հրաժարվել է բուժօգնությունից, ուղևորները հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության
Փրկարարները Ա. Հ.-ի և Ս. Ա.-ի դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։