22-ամյա Տիգրան Ա.-ն հետախուզվում էր ՌԴ Կալուգա քաղաքի ոստիկանության կողմից
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 13-ին Մասիսի բաժին է ներկայացել 22-ամյա Տիգրան Ա.-ն:
Նա մայիսի 10-ից ՌԴ Կալուգա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: