
28-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ կար

Հունիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում ծառայության ժամանակ ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների պահանջով 28-ամյա երիտասարդը պայուսակից ոստիկաններին է ներկայացրել առանց համապատասխան փաստաթղթի «Վալտեր» գրառմամբ ատրճանակ և հայտնել, որ այն ձեռք է բերել ութ տարի առաջ:
Դիլիջանցի 28-ամյա երիտասարդը, ատրճանակը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դիլիջանի նախաքննական մարմին: