
Դավիթ Խուրցիձեն հեռացել է «Ուրարտու»-ից

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռուսաստանցի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի աշնանը։
Խուրցիձեն «Ուրարտու»-ի կազմում 31 հանդիպման է մասնակցել ու 4 գոլի հեղինակ դարձել։ 2022/23 մրցաշրջանում նա «Ուրարտու»-ի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։