Բաժիններ՝

Ինչպես է հայուհին կազմակերպում Youtube, Tiktok սոցիալական ցանցերի և արտասահմանցի պատվիրատուի կապը

Շատ հայեր արտասահմանում ունենում են հաջողություններ, որոնք ստվերում են մնում, ավելին, շատերի մասին հայ հանրությունը տարիներով տեղեկություն չի ստանում։

Այսօր կխոսենք մեր հայրենակիցներից մեկի հետ, ով համալսարանն ավարտելուց հետո առաջարկ ստացավ ամերիկյան Nogood մարքետինգային ընկերությունից՝ ստեղծելու իր ընկերության պատվիրատուների սոցիալական ցանցերի բովանդակության համար պատասխանատու թիմ, որը պետք է կապ հանդիսանար աշխարհասփյուռ պատվիրատուների ու հայտնի Youtube-ի և Tiktok սոցիալական ցանցի միջև։

Թիմը պետք է պատասխանատու լիներ պատվիրատուի ընկերության կոնտենտային բովանդակության համար։

Այսօր արդեն Մարինայի (Բերկլիի համարսարանն ավարտած մեր հայրենակից Մարինա Չիլինգարյան,- Ա.Հ.) թիմում են հավաքված մոտ 10 աշխատակից Կալիֆոռնիայից և 500-ից ավելի տաղանդավոր աշխատակիցներ աշխարհի տարբեր կետերից։

Մարինան մեզ հետ զրույցում նշեց, որ շատ դժվար է լինելով հայ՝ ղեկավարել աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին, բայց, կարծես թե, նրա մոտ ստացվում է դա անել բարձր մակարդակով։

Հայուհին նշեց, որ հայ շատ երիտասարդներ կան, որոնք Հայաստանում լինելով՝ դժվարությամբ են կարողանում աշխատանք գտնել ամերիկյան աշխատաշուկայում, բայց նա ամեն ինչ կանի, որ մեր տաղանդավոր երիտասարդները, ամենաքիչը, հնարավորություն ունենան լինել NoGood-ի մարքետինգային ընկերության մի մասնիկը։

Արտաշ Հովնանյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս