
Տիգրան Ավինյանը հայտնեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հայտնեց Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին։
«Մենք շուտով պետք է հայտարարենք «Սուրմալու»-ի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին: Դրա տեխնիկական առաջադրանքը, ենթադրում եմ՝ պատրաստ է»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Ավինյանը։
Ավինյանն անդրադարձել է նաև Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծման աշխատանքներին՝ ընդգծելով, որ միաժամանակ նախագծման երկրորդ և երրորդ փուլերում են։