Բաժիններ՝

Քիմ և Քլոե Քարդաշյանները շնորհավորել են իրենց ավագ քրոջը՝ Քորթնիին հղիության կապակցությամբ

Քիմ եւ Քլոե Քարդաշյանները շնորհավորել են իրենց ավագ քրոջը՝ Քորթնիին հղիության կապակցությամբ։

Այն բանից հետո, երբ Քորթնի Քարդաշյանը հայտնեց, որ երեխայի է սպասում իր ամուսնուց՝ Թրեւիս Բարքերից, նրա քույրերը շտապեցին կիսվել իրենց ուրախությամբ:

«Շնորհավորում եմ։ Մենք երեխա ենք ունենալու», – գրել է 42-ամյա Քիմն իր Instagram-ի Stories բաժնում՝ տեսանյութի վերահրապարակման ներքո, որը 44-ամյա Քորթնին եւ 47-ամյա Բարքերն ի սկզբանե տարածել էին Instagram-ում: Դրանում երեք երեխաների մայրը հաստատել է իր հղիությունը։ Համերգի ժամանակ Քորթնին հանդիսատեսի շարքերում կանգնած վեր է բարձրացրել ցուցանակ, որի վրա գրված էր՝ «Թրեւիս, ես հղի եմ»:

Միեւնույն ժամանակ, 38-ամյա Քլոեն շնորհավորել է ապագա ծնողներին՝ նշելով. «Ես Ձեզ եւ երեխային շատ եմ սիրում»:

Քորթնին եւ Բարքերն ամուսնացել են Պորտոֆինոյում մայիսի 22-ին։ Զույգը «փորձնական» հարսանիք է անցկացրել Լաս Վեգասի One Love Wedding մատուռում 2022 թվականի «Գրեմմի»-ից հետո: Մասնավոր արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 4-ին։

Այդ տարվա մայիսի 15-ին նրանք պաշտոնապես ամուսնացան Կալիֆորնիայի դատարանի կառույցում։ Աղբյուրը PEOPLE ամսագրին հայտնել էր, որ հարսանիքը տեղի է ունեցել Իտալիայում արարողությանը նախապատրաստվելու շրջանակներում՝ համոզվելու համար, որ հարսանիքն արտասահմանում օրինական է լինելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս