
Արձանագրենք փաստը, որ դե-ֆակտո վարչապետն ինքը երբեմն չի թաքցնում իրականությունը՝ խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանական նպատակների մասին

Այսօր ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարել է.«Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը. արգելակվում է ԼՂ հայերի սննդի, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքներ իրկանացնող քաղաքացիները թիրախավորվում են կրակահերթերով, արգելակված է տեղաշարժի հնարավորությունը նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար»:
Արձանագրենք փաստը, որ դե-ֆակտո վարչապետն ինքը երբեմն չի թաքցնում իրականությունը՝ խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանական նպատակների մասին, ինչպես օրինակ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ասում էր, որ Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ Ցեղասպանությունը շարունակելու։
Եվ մեկ փաստ․ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Արցախից և արցախահայության ինքնորոշման իրավունքի շուրջ բանակցելուց` փոխարենը խոսելով վերջիններիս իրավունքների ու անվտանգության և անհասկանալի միջազգային մեխանիզմների մասին, կարծես թե դրանց ապահովմամբ ցեղասպան Ադրբեջանը պետք է զբաղվեր:
Այս օրերին ադրբեջանական կողմից հրադադարի խախտման բազմաթիվ դեպքերը, Արցախի լիակատար շրջափակումը, Էրդողանի՝ Ադրբեջանում հնչեցված հայտարարությունները և մնացած հայատյաց ու ագրեսիվ հայտարարություններն ու գործողությունները, սակայն, ՀՀ դե-ֆակտո ղեկավարին չեն խանգարում շարունակել իր՝ իբրև թե խաղաղության, իսկ իրականում ցեղասպանության և հայկական պետականության ոչնչացմանը տանող ճանապարհը։
Հայկական ալիք | @hayaliq