Իրանի նախագահը հանդիպել է Կուբայի ղեկավարի հետ. կողմերը 6 համաձայնագիր են ստորագրել
10:11, 16 Հունիս 2023
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն Հավանայի հեղափոխության պալատում ընդունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Իրան-Կուբա տնտեսական ֆորումի բացման ժամանակ Ռայիսին հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են մի քանի ուղղություններում՝ չնայած տնտեսական պատժամիջոցներին: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Իրանի և Կուբայի բարձրաստիճան պաշտոնյաները երւկու նախագահների ներկայությամբ ստորագրել են համագործակցության 6 փաստաթղթեր, որոնք վերաբերում են դատական, համապարփակ քաղաքական համագործակցության, մաքսային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին:
Իրանի նախագահ Ռայիսին հնգօրյա այցով գտնվում է Լատինական Ամերիկայի երկրներում: Կուբան նրա վերջին կանգառն է: Կուբայից առաջ Ռայիսին եղել էր Վենեսուելայում և Նիկարագուայում: