Բաժիններ՝

Աֆրիկյան երկրների ղեկավարները ժամանել են Կիև` հակամարտության կարգավորման ուղիներ առաջարկելու

Աֆրիկյան երկրների, մասնավորապես՝ Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ), Սենեգալի, Զամբիայի և Կոմորյան Կղզիների նախագահները աֆրիկյան երկրների խաղաղապահ առաքելության կազմում այսօր առավոտյան ժամանել են Կիև՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների որոնման նպատակով: Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:

Նախագահները Լեհաստանից Կիև են ժամանել գնացքով:

Այսօր ավելի ուշ պատվիրակությունը բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Իսկ հունիսի 17-ին աֆրիկյան պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ըստ վերլուծաբանների՝ աֆրիկյան երկրների պատվիրակությունը շատ քիչ շանսեր ունի կողմերի միջև խաղաղության հասնելու, քանի որ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը հավատացած են, որ կարող են հաղթել ռազմադաշտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930