
Տեխասում տորնադոն 3 մարդու կյանք է խլել

ԱՄՆ Տեխաս նահանգի Փերիթոն քաղաքում տորնադոյի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել, գրեթե 100 մարդ վիրավորվել է, շուրջ 200 տուն՝ ավերվել: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Փերիթոնն ունի շուրջ 8000 բնակիչ: Տեղի հիվանդանոցը հայտնել է, որ բժիշկները ստիպված են եղել գեներատորների ապահոված էլեկտրականությամբ վիրահատություններ կատարել, քանի որ տորնադոյի պատճառով զրկվել են էլեկտրական հոսանքից:
Ուժգին հողմերի պատճառով Տեխաս, Ֆլորիդա, Օկլահոմա և Ալաբամա նահանգներում 260 000-ից ավելի տուն և ձեռնարկություն մնացել է առանց էլեկտրականության:
Հունիսի 15-ին ԱՄՆ-ում ստացվել է փոթորկի վերաբերյալ 185 հաղորդում, այդ թվում՝ պտտահողմի մասին 7 հաղորդում Օկլահոմա, Տեխաս և Միչիգան նահանգներում: