Բաժիններ՝

Կանադայի սահմանապահները 6 ամսում 6.3 տոննա մետամֆետամին են առգրավել

Անցած վեց ամսվա ընթացքում Կանադայի սահմանային ծառայությունը կանխել է ավելի քան 6,3 տոննա մետամֆետամինի արտահանումը երկրից, այդ թվում՝ մաքսանենգներից առգրավելով իր պատմության մեջ այս թմրամիջոցի ամենամեծ խմբաքանակը՝ գրեթե 3 տոննա քաշով: Ինչպես տեղեկանում ենք CTV News պարբերականից, այդ մասին հայտարարել է Կանադայի սահմանապահ ծառայությունը:

Ընդհանուր առմամբ, մաքսավորները 2022 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա մայիսը թմրանյութի չորս խմբաքանակ են առգրավել։

Ռեկորդային՝ 2907 կգ մետամֆետամինի առգրավումը տեղի է ունեցել հունվարի 22-ին: Հեղուկ մետամֆետամինը թաքցված է եղել 180 տարաներում, որոնց վրա գրված է եղել կանոլայի յուղ:

Բացի այդ, դեկտեմբերին առգրավվել է 204 կգ բյուրեղացված մետամֆետամին, իսկ մայիսի 3-ին և մայիսի 31-ին՝ համապատասխանաբար 325 կգ և 2 898 կգ հեղուկ մետամֆետամին:

Ըստ Կանադայի սահմանային ծառայության հայտարարության՝ քրեական տարրերը փորձել են Կանադայից թմրանյութերը տեղափոխել Ավստրալիա խաղաղօվկիանոսյան Բրիտանական Կոլումբիա նահանգի մաքսային ճանապարհով։

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ հետաքննության ընթացքում աշխատել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ավստրալիայի դաշնային ոստիկանության, Ավստրալիայի սահմանապահ ծառայության և Նոր Զելանդիայի ոստիկանության և մաքսային ծառայության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս