Բաժիններ՝

Աբխազիայում տեղատարափը հեղեղել է Գագրան և վնասել ՌԴ տանող ճանապարհը

Աբխազիայի առողջարանային Գագրա քաղաքում առավոտյան մոլեգնած սաստիկ տեղատարափի հետևանքով լեռնային վտակները դուրս են եկել ափերից և հեղեղել տներն ու ճանապարհները: Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Ռոման Լաբիան հայտնել է, որ ջրի հորձանքը լրջորեն վնասել է Աբխազիայից Ռուսաստան տանող միակ ճանապարհի ասֆալտե ծածկույթը։ Երթևեկությունը մայրուղով դադարեցվել է երեք ժամով։։

«Ներկայում ջուրն սկսել է իջնել: Երթևեկությունը մասամբ վերականգնվել է դարձափոխային սխեմայով: Թույլատրվում է ավտոմեքենաների տեղաշարժը», – ասել է նա։

Լաբիայի խոսքով՝ տարերքը վնասել է մի քանի առանձնատներ և մինի հյուրանոցներ։ Տուժածներ չկան։

Մացեստա գետը դուրս է եկել ափերից Սոչիի Խոստայի շրջանում (աբխազական Գագրայից մոտավորապես 65 կմ հեռավորությամբ) մոլեգնած տեղատարափների պատճառով: Հեղեղումների հետևանքով ջրածածկ են եղել մեքենաները, տնամերձ տարածքները, շենքերի նկուղները, փակվել են լողափերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930