Բաժիններ՝

Բոսնիա և Հերցեգովինայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կան վիրավորներ

Բոսնիա և Հերցեգովինայի արևելքում գտնվող Լուկավաց քաղաքի դպրոցի նախկին աշակերտը ձերբակալվել է ուսուցչին գնդակահարելու փորձից հետո, տուժածին վիրահատում են Տուզլա քաղաքի կլինիկական կենտրոնում: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտնել է Dnevni avaz հրատարակությունը։

«Լուկավացի դպրոցում հրաձգությունից երեխաներ չեն տուժել: Կան վիրավորներ: Նրանց թվում երեխաներ չկան, ուստի ծնողներին խնդրում եմ զսպել խուճապը: Հանցագործն անչափահաս է և անմիջապես ձերբակալվել է: Ծանր օր է», – Facebook-ում գրել է Լուկավացի քաղաքապետ Էդին Դելիչը:

Պարբերականի տվյալներով՝ նախկին աշակերտին դպրոցից տեղափոխել են խուլիգանության համար։ Այսօր առավոտյան նա եկել է դպրոցի շենք և կրակել իր ուսուցչի պարանոցին։ Ինչպես հայտնում է պարբերականը, տուժածը Նեդիմ Օսմանովիչն է։ Նա Իսմեթ Օսմանովիչի որդին է, որը երկար տարիներ պատգամավորի պաշտոն է զբաղեցրել Բոսնիա և Հերցեգովինայի դաշնության խորհրդարանում` կառավարող «Ժողովրդավարական գործողություն» կուսակցությունից։

Անցյալ ամիս մի քանի նմանատիպ միջադեպեր են տեղի ունեցել հարևան Սերբիայում։ Մայիսի 3-ին դեռահասը կրակ էր բացել հասակակիցների վրա Բելգրադի կենտրոնում գտնվող դպրոցում, զոհվել էր 10 մարդ՝ 9 դպրոցական և անվտանգության աշխատակիցը։ Եվս 6 երեխա և 1 ուսուցիչ վիրավորվել էին։ Ըստ Սերբիայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ 13-ամյա դեռահասն ուսումնական հաստատություն էր եկել երկու ատրճանակով և հրկիզող խառնուրդով լի շշերով։ Իսկ մայիսի լույս 5-ի գիշերը Սերբիայի Մլադենովացի մունիցիպալիտետում 2002 թվականին ծնված երիտասարդը կրակել էր ինքնաձիգով, ինչի հետևանքով զոհվել էր 8 մարդ, վիրավորվել՝ 14-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս