Հորդանանի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին խոցել են թմրանյութ տեղափոխող ԱԹՍ
Հորդանանի զինված ուժերն այսօր Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու խոցել են թմրանյութ տեղափոխող անօդաչու թռչող սարք: Այս մասին հաղորդում է հորդանանյան Petra գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերի աղբյուրին:
Գործակալության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը տեղափոխում էր 500 գ մետամֆետամին: Թմրանյութը փոխանցվել է համապատասխան մարմիններին։ Զինվորականները պնդում են, որ անօդաչու թռչող սարքը Հորդանան էր թռչում հարևան Սիրիայի տարածքից և խոցվել է սահմանը հատելուց հետո։
Սիրիական կողմը առայժմ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը: