Բաժիններ՝

«Ես դեռ ողջ եմ և ապրելու եմ». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մինսկի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, մեկնաբանել է իր հիվանդության մասին լուրերը: Այս մասին հայտնում է БелТА պետական գործակալության թղթակիցը։

«Այն ամենը, ինչ գրվել է, ահավոր սուտ է: Ես պարզապես ստիպված էի այդ ամենը ոտքի վրա տանել: Ավելի լավ է հիվանդությունը ոտքի վրա չտանել», – նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նախագահն ավելի վաղ արդեն հայտնել էր, որ ադենովիրուս է տարել։ Սա բավականին տարածված հիվանդություն է:

«Այնքան վարակիչ չէ, որքան կորոնավիրուսը, բայց ոչ մի լավ և հաճելի բան չկա: Ինչպես ինձ ասացին մասնագետները, երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի մարդն ապաքինվի դրանից, վերջնականապես ապաքինվի: Գուցե երեք ամիս: Եվ այն ամենը, ինչ նրանք գրել են, թե ինձ տարել են Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց (ԿԿՀ), էլի ինչ-որ բան, ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղ է գտնվում այդ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցը: Եվ հետո, սա անհավատալի հիմարություն է և անմտություն: Եթե օգնության կարիք ունենայի, ապա ինձ մոտ մի քանի ժամում Պուտինն այդ նույն ԿԿՀ-ից տասնյակ բժիշկներ կուղարկեր», – նշել է պետության ղեկավարը։

«Ուստի այդ ամենը բարբաջանք է, և դուք դրան մի՛ հավատացեք: Ես ոտքի վրա էի, վազում էի, ցատկոտում, նույնիսկ հոկեյ եմ խաղացել: Բայց հասկացա, որ ավելի լավ է ոտքի վրա չտանել դա, որովհետև ավելի երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար, ինչպես ինձ հետ տեղի ունեցավ: Դուք մի անհանգստացեք, ես դեռ ողջ եմ և ապրելու եմ», – ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս