Բաժիններ՝

Ագրեսիայի դեպքում ոչ մի երկմտանք չի լինի ռուսական միջուկային զենքի կիրառման հարցում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատճառների մասին և հայտնել, թե որ դեպքում Մինսկը միջուկային զենք կօգտագործի:

«Ինչո՞ւ է դա (խմբ.՝ ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում) անհրաժեշտ: Որպեսզի ոչ մի սրիկա այլևս ոտք չդնի բելառուսական հող… Աստված չանի, որ ես ստիպված լինեմ այդ զենքը կիրառել ներկա ժամանակներում: Բայց ոչ մի երկմտանք չի լինի, եթե միայն ագրեսիա լինի մեր դեմ»,- հայտարարել է Լուկաշենկոն Մինսկի մարզ կատարած աշխատանքային ուղևորության ժամանակ։

Նա ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառման պատճառ կարող է լինել միայն մեկ բան՝ ագրեսիան Բելառուսի դեմ։

«Եվ պատասխանը կլինի անմիջապես: Ես դա արդեն մի քանի անգամ նախապես ասել եմ… Կարծում եմ, որ հազիվ թե որևէ մեկը կցանկանա կռվել մի երկրի դեմ, որը նման զենք ունի: Դա զսպման զենք է», – նշել է Լուկաշենկոն:

Նա նաև հայտարարել է, որ հանրապետությունում ռուսական մարտավարական միջուկային զենքի պլանավորված տեղակայումն իր հրատապ խնդրանքը և պահանջն է եղել Ռուսաստանին՝ երաշխավորելու երկրի անվտանգությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս