Բաժիններ՝

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում գործող «Ազերխիմիա» արտադրական միավորման «Էթիլեն-պրոպիլեն» գործարանում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«ԱԻՆ թեժ գծին տեղեկություն է ստացվել Սումգայիթի «Էթիլեն-պրոպիլեն» գործարանում բռնկված հրդեհի մասին, անմիջապես դեպքի վայր են ուղարկվել ԱԻՆ պետական ​​հրշեջ ծառայության ուժերը»,- ասվում է Ադրբեջանի ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվում հրդեհի տարածումը կանխելու համար։

Հրդեհի պատճառների մասին չի դեռևս հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930