Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերի թիվը հասել է 68-ի
Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 68-ի, այդ թվում՝ 21 մարդ մահացել է։ Այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել են տարածաշրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում։
«Դեպքերի ընդհանուր թիվը 68 է, որոնցից 21 մարդ մահացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հունիսի 12-ին Ուլյանովսկի մարզի Առողջապահության նախարարությունը հայտնել էր 67 տուժածների մասին, 21 դեպքում թունավորումը հանգեցրել է մահվան:
Սիդրից թունավորման հետևանքով մահվան դեպքեր են գրանցվել Ուդմուրտիայում, Սամարայի, Նիժեգորոդսկի, Պենզայի մարզերում: Այդ մարզերում թունավորման ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է տասը:
Սիդրից թունավորման հետևանքով մահվան դեպքերի մասին առաջին տեղեկությունները ստացվել են հունիսի 5-ին: Փորձաքննության արդյունքներով՝ թունավորում առաջացրած ալկոհոլային խմիչքում հայտնաբերվել են կյանքի համար վտանգավոր մեթանոլ և էթիլբութիրատ: Ըստ քննիչների՝ թունավորվածները խմել են Սամարայի մարզում արտադրված «Միստր Սիդր» թեթև ալկոհոլային ըմպելիքը: