Հունգարիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Անեթ Վարգային

Հունգարիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը Բուդապեշտում իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության արարողակարգի ծառայության ղեկավար Անեթ Վարգային։

Հունգարիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Անեթ Վարգան շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր գործունեության մեջ։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930