
Գուտերեշը կոչ է արել անհապաղ ապահովել արհեստական բանականությամբ աշխատող հավելվածների անվտանգությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը թվային հարթակներում վարքագծի կանոնագիրք է առաջարկել, որում, ի թիվս այլ բաների, կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել արհեստական բանականությամբ աշխատող բոլոր հավելվածների անվտանգությունն ապահովելու համար:
Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ի թիվս այլ բաների, կանոնագիրքը բոլոր շահագրգիռ կողմերին հորդորում է անհապաղ գործողություններ ձեռնարկել արհեստական բանականությամբ բոլոր հավելվածներն անվտանգ, հուսալի դարձնելու ուղղությամբ: