Ալիևի ներկայացուցիչը` օկուպացված տարածքների բնակեցման մասին

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը նշել է օկուպացված Ֆիզուլի և Աղդամ շրջաններում ադրբեջանցիների վերաբնակեցման ժամկետները․ հայտնում է ԱՊԱ-ն։

Պաշտոնյան նշել է, որ նախապատվությունը տրվում է սոցիալական ծանր պայմաններում, վթարային շենքերում ապրող, ինչպես նաև աշխատունակ անձանց ընտանիքներին։

Նա հիշեցրել է, որ համապետական ծրագրի շրջանակում Թալիշ գյուղում վերաբնակեցվել է 20 ընտանիք, իսկ Ֆիզուլիում կառուցվում է վեց թաղամաս։

«38 շենքերում շինաշխատանքներն իրականացվում են արագացված տեմպերով։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում է այս բնակելի թաղամաս տեղափոխել 800 ընտանիք։ Գործընթացը նախատեսվում է իրականացնել երկու փուլով. առաջին փուլում, որը կիրականացվի մինչև սեպտեմբեր, նախատեսվում է 260 ընտանիքի բնակություն»,- հավել է Հուսեյնովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930