
«Scientific Computing with Julia language» անվճար դասընթացն ընդունում է հայտեր

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո մեկնարկում է անվճար դասընթացների շարքի հաջորդ՝ «Scientific Computing with Julia language» դասընթացը:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 25-ը լրացնել առցանց հայտաձևը:
Julia-ն գիտական հաշվարկների հզոր ծրագրավորման լեզու է, որն ապահովում է տվյալների մշակման բարձր արդյունավետություն և թվային հնարավորություններ՝ այն օգտակար դարձնելով հաշվողական գիտության և տվյալների մշակման համար: Բարձր արտադրողականությամբ հաշվարկային (HPC) համակարգերի հետ Julia-ն թույլ է տալիս օգտվել բաշխված, զուգահեռ հաշվարկներից և GPU-ի արագացումից: Այն ապահովում է հզոր և ճկուն միջավայր բարդ հաշվարկներն արդյունավետ իրականացնելու համար:
Դասախոսությունը կվարի ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ավագ գիտաշխատող Էմիլ Գազազյանը։
Մասնակցել կարող են բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները և հետազոտող գիտնականները, ովքեր ունեն նախնական գիտելիքներ «Git» համակարգից և առանց խնդիրների կարողանում են ներբեռնել գիտական ծրագրեր։