Հայաստանն ուսումնասիրում է առևանգված հայ զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի տրամադրած տեղեկատվությունը ՄԻԵԴ-ին

Հայաստանի տարածքից առևանգված հայ զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի տրամադրած տեղեկատվությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուսումնասիրության փուլում է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ տեղեկության մասին ներկայացվել է զինծառայողների հարազատներին:

«Այս պահին ուսումնասիրում ենք Ադրբեջանի ներկայացրած տեղեկատվությունը երկու հայ զինվորականների վերաբերյալ: Տեղեկատվության մասին ներկայացրել ենք նաև իրենց հարազատներին: Ուսումնասիրելուց հետո մինչև հունիսի 16-ը Եվրոպական դատարանին կներկայացնենք մեր մեկնաբանությունները՝ կապված այդ տեղեկատվության հետ: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի ապահովենք մեր հայրենակիցների պաշտպանվածությունը բոլոր առումներով»- ասաց Կիրակոսյանը:

Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը՝ Կիրակոսյանը նշեց, որ հունիսի 5-ին տարածված տեսանյութում իրավական խնդրահարույց տեսանկյուններ կան: Նա ընդգծեց՝ անհրաժեշտության դեպքում հաջորդիվ այն կօգտագործվի իրավական գործընթացներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930