
Հռոմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Աննա Լ.-ն կալանավորվել է

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հունիսի 7-ին, ժամը 23.45-ին, Հռոմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տեղափոխել 43-ամյա Աննա Լ.-ին: Նա 2018 թ. դեկտեմբերի 17-ից ՌԴ Անապա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Փաստաթղթերի, պետական պարգևների, կնիքների կեղծումը, պատրաստումը կամ շրջանառումը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: