«Վեստ Հեմ»-ը` Կոնֆերենցիաների լիգայի հաղթող
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչում մրցեցին «Ֆիորենտինա»-ն և «Վեստ Հեմ»-ը:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած խաղի մեկնարկում թիմերը հստակ էին գործում յուրաքանչյուր գրոհի ժամանակ` չմոռանալով պաշտպանական գործողությունների մասին ևս: Թիմերից և ոչ մեկին այդպես էլ առաջին կեսում չհաջողվեց իրացնել իրենց պահերը: Վիճակագրությամբ առավելությունը «Ֆիորենտինա»-ին էր: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկում «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստներից մեկը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Բենհարմանը` առաջ մղելով «Վեստ Հեմ»-ին (62-րդ րոպե): «Ֆիորենտինա»-ից մի քանի րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Բոնավենտուրան:
Բայց «Վեստ Հեմ»-ը խաղի հիմնական ժամանակի ավարտից վայրկյաններ առաջ գրավեց «Ֆիորենտինա»-ի դարպասը: Բովենը ստանալով գնդակը խաղադաշտի մեջին հատվածում` կարողացավ հաղթանակ պարգևել իր թիմին:
«Վեստ Հեմ»-ը դարձավ Կոնֆերենցիաների լիգայի այս մրցաշրջանի հաղթող` եվրագավաթ նվաճելով 1965 թվականից ի վեր առաջին անգամ: