
40-ամյա Քնարիկ Մ.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով Նոյեմբերյանի բաժնի ծառայողների հետ, հունիսի 6-ին, ժամը 23.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և Կումայրիի բաժին են տեղափոխել 40-ամյա Քնարիկ Մ.-ին:
Նա 2017 թ. ապրիլի 21-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: