
«Ֆիորենտինա»-«Վեսթ Հեմ»․ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչից առաջ

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն իտալական «Ֆիորենտինա»-ն և անգլիական «Վեսթ Հեմ»-ը:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Իտալական «Ֆիորենտինա»-ն եվրագավաթներում վերջին անգամ հաղթանակ է տոնել հեռավոր 1960/61 մրցաշրջանում: Իտալական ակումբի ձեռքբերումներից մեկը այս մրցաշրջանում նաև այն է, որ 14 խաղում թիմը խփել է 36 գոլ: Անգլիական «Վեստ Հեմ»-ի վերջին հաջողությունը 1965 թվականին է եղել:
«Ֆիորենտինա»-ն Իտալիայի Սերիա Ա-ի արդեն ավարտված մրցաշրջանում 8-րդն է, իսկ «Վեստ Հեմ»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայում 14-րդն է: