Արամ Առաջինի հետ հանդիպմանը Ջասթին Թրյուդոն աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ամուր խաղաղության հաստատմանը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Կանադայի վարչապետը հանդիպման վերաբերյալ գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Կանադայի հայկական համայնքն ուժեղ է և կենսունակ։ Նորին Սրբություն Արամ Առաջին Կաթողիկոսի հետ հանդիպմանը խոսեցինք այդ մասին։ Մենք խոսել ենք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների մասին, ինչպես նաև մեր Լեռնային Ղարաբաղում ամուր խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,- գրել է Թրյուդոն