30-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները հունիսի 3-ին Նանսենի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 30-ամյա Ռուբիկ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: