Բաժիններ՝

Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման զոհերի թիվը հասել է 18-ի

ՌԴ Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերի թիվը հասել է 51-ի: Թունավորվածներից 18-ը մահացել է: Այս մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը՝ վկայակոչելով մարզի իշխանություններին:

Ըստ տարածաշրջանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Օլեսյա Կոլոտիկ-Կամենևայի՝ թունավորումն ընթանում է ծանր ձևով, սակայն հիվանդների մոտ նկատվում է դրական դինամիկա:

Թունավորման դեպքերը հայտնաբերվել են հունիսի 4-6-ն ընկած ժամանակահատվածում Ուլյանովսկի և Սամարայի մարզերում: Երկու տուժած կա Ուդմուրտիայում: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է: Նիժեգորոդսկի մարզում ևս կան թունավորումներ՝ մահվան ելքով:

Ըստ քննիչների՝ թունավորվածները խմել են Սամարայի մարզում արտադրված «Միստր Սիդր» թեթև ալկոհոլային ըմպելիքը։ Ըմպելիքն արտադրող ձեռնարկատերը բերման է ենթարկվել։ Հարուցվել է քրեական գործ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930