Բաժիններ՝

Զապորոժիեի ԱԷԿ-ից հայտնել են, որ Կախովսկի ՀԷԿ-ի վթարի պատճառով կայանին վտանգ չի սպառնում

Կախովսկի ՀԷԿ-ում ավերածությունների պատճառով Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության սպառնալիքներ ներկայում չկան, անձնակազմը վերահսկում է իրավիճակը: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է Զապորոժիեի ատոմակայանի տնօրեն Յուրի Չեռնիչուկը։

«Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակում տիրող իրավիճակի պատճառով հայտնում եմ, որ այս պահին Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության սպառնալիքներ չկան… Հովացուցիչ ավազանում ջրի մակարդակը չի փոխվել և կազմում է 16,67 մ… Իրավիճակը վերահսկում է ատոմակայանի անձնակազմը», – հայտարարել է նա:

Ատոմային էներգիայի միջուկային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետները նույնպես հայտարարել են, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգությանն ուղղակի վտանգ չի սպառնում:

Սակայն ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ուկրաինական «Էներգոատոմ» ընկերությունն ընդգծել է, որ Կախովսկի ՀԷԿ-ի ավերածությունները կարող են, ի վերջո, բացասական հետևանքներ ունենալ Զապորոժիեի ԱԷԿ-ի համար, որը գտնվում է ՌԴ-ի վերահսկողության տակ:

Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում հարված է հասցվել Կախովսկի հիդրոէլեկտրակայանին, մասնակիորեն վնասվել են ՀԷԿ-ի կոնստրուկցիաները, տեղի են ունեցել մասնակի փլուզումներ: Կախովսկի ՀԷԿ-ը գնդակոծելու մեջ կողմերը մեղադրել են մեկը մյուսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930