Բաժիններ՝

Դեռ ժամանակ կա, և ես հույս ունեմ, որ կօգնեմ թիմին այս եզրափակչում. Հենրիխ Մխիթարյան

«Ես ինձ լավ եմ զգում և կանեմ ամեն ինչ այս խաղում խաղալու համար: Դեռ ժամանակ կա, և ես հույս ունեմ, որ կօգնեմ թիմին այս եզրափակչում»,- Football Italia-ի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին:

Նա նշել է, որ հաղթելու մեծ ցանկություն ունի, քանի որ դա Չեմպիոնների լիգան է, և դա ամեն օր չի լինում:

«Մոտենում եմ կարիերայիս ավարտին, բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի այն հնարավորինս երկարաձգեմ»,- ասել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ինտերը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում:

Հիշեցնենք նաև, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել մայիսի 16-ին Չեմպիոնների լիգայի «Միլան»-ի դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում և փոխարինվել էր խաղի 44-րդ րոպեին: Վնասվածքի պատճառով Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչին: Football Italia-ն գրում է, որ երեկ Մխիթարյանը արդեն մարզվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930