Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ փորձելով հիմնավորել իր կողմից հրադադարի շարունակական խախտումները․ ՊԲ

Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի տարածած լուրը, թե խափանել են պաշտպանության բանակի կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքները։ Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է․

«Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել’ հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

Ադրբեջանի ՊՆ-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930