ԱՄՆ-ն սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական փուլը հյուրընկալելուն․ Վեդանտ Պատել

ԱՄՆ-ն ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են, և սպասում է Վաշինգտոնում կողմերին դարձյալ հյուրընկալելուն:

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով այս ամիս Վաշինգտոնում նախատեսված բանակցություններին:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք բանակցությունների հերթական փուլը հյուրընկալելուն, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի: Ինչպես նախկինում ասել եմ, ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ ԱՄՆ-ն գոհ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում, այդ թվում նաև՝ ղեկավարների վերջին հանդիպումը»,- ասել է Պատելը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցությունների հերթական փուլի շրջանակներում կհանդիպեն Վաշինգտոնում։ Քննարկումների կմեկնարկեն հունիսի 12-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930