ԵԱՏՄ-ից Հայաստանի պետբյուջե մուտքագրված մաքսատուրքերը նվազել են
Հայաստանը նախորդ տարի ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից ստացել է 2021 թվականի համեմատ 28 մլրդ դրամով պակաս գումար:
Այս մասին ասաց Հայաստանի Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:
Նախարարը հայտնեց, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքերի մասով նվազում է արձանագրվել:
«Մաքսատուրքերը կազմել են 56 մլրդ 685 մլն դրամ, որը 28 միլիարդ դրամով պակաս է, քան 2021 թվականին: 2021-ին այդ գումարը կազմել է 84 մլրդ 839 մլն դրամ: Սա պայմանավորված է 2022 թվականին ամբողջ ԵԱՏՄ շուկայում ընդհանուր ներմուծումների ծավալի նվազմամբ»,-ասաց Հովհաննիսյանը: