Բաժիններ՝

Վրաստանը 15 միլիոն դոլարի օգնություն է ցույց տվել ուկրաինացի փախստականներին

Վրաստանի կառավարությունը մոտ 38 մլն լարի (ավելի քան 15 մլն դոլար) գումարի ֆինանսական օգնություն է ցուցաբերել երկրում գտնվող ուկրաինացի փախստականներին: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին ասված է հանրապետության կառավարության՝ 2022 թ.-ի հաշվետվությունում:

«Վրաստանն զգալի մարդասիրական և ֆինանսական օգնություն է ցույց տալիս Ուկրաինային, այդ թվում՝ Վրաստանում գտնվող ավելի քան 26 հազար ուկրաինացիներին՝ տարբեր սոցիալական և կրթական ծրագրերի միջոցով: 2022 թվականին Վրաստանի կողմից տրամադրված օգնությունը կազմել է մոտավորապես 38 միլիոն լարի», – ասված է հաշվետվությունում:

Ինչպես նշվում է, Վրաստանի նախարարների կաբինետն իրականացրել է նաև հինգ նախագծեր, որոնց շրջանակներում ուկրաինացի երեխաներն ստացել են Վրաստանում վերականգնողական հանգստի հնարավորություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս