Բաժիններ՝

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը վերահսկելու նպատակով եռօրյա նիստ է անցկացնում

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հունիսի 5-ից 7-ը Ստրասբուրգում անցկացնում է իր եռամսյակային հանդիպումը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը վերահսկելու նպատակով:

Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը։

Մանրամասն քննության համար առաջարկված գործերը վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Բոսնիա և Հերցեգովինային, Բուլղարիային, Խորվաթիային, Ֆրանսիային, Վրաստանին, Հունաստանին, Հունգարիային, Իտալիային, Մոլդովային, Հյուսիսային Մակեդոնիային, Լեհաստանին, Ռումինիային, Ռուսաստանին, Սլովենիային, Թուրքիային, Ուկրաինային և Միացյալ Թագավորությանը։

Նիստի ընթացքում նախարարների կոմիտեի կողմից ընդունված որոշումները կհրապարակվեն Եվրոպայի խորհրդի կայքում, հունիսի 8-ին։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պարտադիր են կատարման համար:

Նախարարների խորհուրդը վերահսկում է վճիռների կատարումը՝ հիմնվելով ազգային իշխանությունների, դիմողների, ՀԿ-ների, Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների և այլ շահագրգիռ կողմերի տրամադրած տեղեկատվության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս