Պերուն երկրի հարավում երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը բողոքի ցույցերի պատճառով
Պերուի ղեկավարությունը որոշել է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմի գործողությունը հանրապետության հարավային մասում՝ հակակառավարական բողոքների պատճառով:
Եվս 60 օրով արտակարգ միջոցներ են սահմանվում Պունոյի դեպարտամենտում՝ Բոլիվիայի հետ սահմանին: Արտակարգ դրության ռեժիմը գործում է հունվարից։
2022 թվականի դեկտեմբերի 7-ին նախագահ Պեդրո Կաստիլիոյին պաշտոնանկ անելուց հետո Պերուում սկսվեցին լայնածավալ հակակառավարական ցույցեր։ Դրանց մասնակիցները պահանջում են նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը, խորհրդարանի արձակում և նոր ընտրությունների անցկացում։