Վենեսուելայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։
«Մենք շարունակում ենք մեր միջազգային օրակարգը Սաուդյան Արաբիայում», – գրել է Վենեսուելայի ղեկավարը՝ նաև տեղադրելով Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ իր հանդիպման տեսանյութը:
Ըստ տեսանյութի՝ Նիկոլաս Մադուրոն Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի և թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ պետք է քննարկի «երկու էներգետիկ տերությունների միջև հարաբերությունների հետագա զարգացման հարցերը նավթաքիմիայի, գյուղատնտեսության, հաղորդակցության ուղիների և այլ բնագավառներում»:
Մադուրոն Սաուդյան Արաբիա է ժամանել Անկարայից, որտեղ մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնակալության արարողությանը: