Հայիթիում հեղեղների պատճառով կա 15 զոհ, 13 հազարից ավելի մարդ տարհանվել է
Հայիթիում շաբաթ և կիրակի օրերին տեղատարափ անձրևներից հետո առաջացած հեղեղումների և սողանքների պատճառով առնվազն 15 մարդ է մահացել, ևս 8 մարդ անհետ կորած է:
Գրեթե 13 400 մարդ տարհանվել է, քանի որ ջուրը ծածկել է հարյուրավոր տներ՝ որոշ փողոցներ վերածելով գետերի:
Հայիթիի իշխանությունները դեռ գնահատում են հեղեղների հասցրած վնասները: Անձրևները նաև զգալի վնաս են հասցրել Հայիթիի կենտրոնական շրջաններում ցանքատարածություններին՝ խորացնելով երկրում սննդի պակասի հետ կապված ճգնաժամը:
Հայիթիի վարչապետ Արիել Անրին հայտնել է, որ աշխատում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի օգնություն հասցնի հեղեղներից տուժած մարդկանց: