Երևանում տրոլեյբուսի վթարված գծերը վերանորոգելիս 2 աշխատակից ընկել են մոտ 4 մետր բարձրությունից․ Shamshyan.com
Երեւանում, այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆրանսիայի հրապարակում 2 բեռնատար ավտոմեքենաներ են բախվել և կան տուժածներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշավարկ։
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Էլեկտրատրանս» ՓԲԸ-ի 2 աշխատակից վթարավերականգնողական աշխատանքներ իականացնելիս են եղել բեռնատար ավտոմեքենայի զամբյուղի վրա՝ կապված տրոլեյբուսի գծերի հետ, երբ Isuzu մակնիշի բերնատարը անցել է այդ վայրով, բախվել տրոլեյբուսի կախված լարերին, ապա ավտոմեքենայի բեռնախցիկը կոտրել, իսկ զամբյուղի մեջ աշխատանքներ կատարող 64-ամյա Հովիկ Խաչատրյանն ու 34-ամյա Արթուր Դավթյանը մոտ 4-5 մետր բարձրությունից ընկել են ցած։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտաօգնության բժշիկերի հերթապահ խմբերը, որոնք տեղում անհրաժեշտ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա Հ․ Խաչատրյանին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ա․ Դավթյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը