Բաժիններ՝

Կորած հեռախոսը գտնելու համար ամբարտակը դատարկած հնդիկ պաշտոնյան տուգանվել է 640 դոլարով

Հնդկաստանի կառավարությունը տուգանք է նշանակել հնդիկ պաշտոնյայի նկատմամբ, որն օրերս հայտնվել էր լրատվամիջոցների առաջին էջերում այն բանից հետո, երբ դատարկել էր ամբարտակը՝ կորած հեռախոսը գտնելու համար:

Ռաջեշ Վիշվասին պարտավորեցրել են վճարել 53 092 ռուփի (642 ԱՄՆ դոլար)՝ առանց իշխանությունների թույլտվության ամբարտակից 4.1 միլիոն լիտր ջուր դատարկելու համար:

Վիշվասը, որը սննդի տեսուչ է, սելֆի անելիս իր 1200 դոլար արժողությամբ Samsung հեռախոսը գցել էր Կերկատայի ամբարտակը: Նա այնուհետև պնդել էր, որ հեռախոսը հարկավոր է դուրս բերել, քանի որ այն պարունակում է պետական զգայուն տվյալներ: Վիշվասին մեղադրել են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։

Պաշտոնյան հայտնել է, որ այն բանից հետո, երբ տեղացի ջրասուզակները չեն կարողացել գտնել հեռախոսը, նա վճարել է դիզելային պոմպ բերելու համար: Պոմպը մի քանի օր աշխատել է՝ հազարավոր լիտր ջուր դատարկելով, սակայն մինչև հեռախոսը գտնվել է, այն այլևս չի աշխատել:

Այդ ժամանակ Վիշվասը լրատվամիջոցներին ասել է, որ մի պաշտոնյայի կողմից բանավոր թույլտվություն է ստացել, որ ջուրը մղվի մոտակա ջրանցքը, և որ այդ պաշտոնյան, իբր, ասել է, թե դա «իրականում օգուտ կբերի ֆերմերներին, քանի որ նրանք ավելի շատ ջուր կունենան»:

Միջադեպից հետո Ռաջեշ Վիշվասին հեռացրել էին պաշտոնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս