Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ և երկու երկրների համապարփակ գործընկերության զարգացման հույս է հայտնել: Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

«Համոզված եմ, որ Ձեր կառավարման հարուստ փորձը, պետական ​​խնդիրների լուծման պրոֆեսիոնալ ​​մոտեցումը թույլ կտան հետագայում էլ հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել բոլոր նպատակներին՝ ի շահ հայ ժողովրդի», – ասվում է շնորհավորական ուղերձում։

Բելառուսի ղեկավարը նշել է, որ հույս ունի կառուցողական երկխոսության շարունակության՝ ուղղված բելառուսահայկական համապարփակ գործընկերության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումներում սերտ համագործակցության, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցության։

Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930