
Փաշինյանը չեղարկել է Քիշնևի հայ համայնքի հետ հանդիպումը. «Հրապարակ»

Օրաթերթին այս մասին տեղեկացրել է Մոլդովայի Քիշնևի հայկական սփյուռքի համայնքի ղեկավար Վեներա Մուշեղը։
Հանդիպումը լինելու էր Մանուկ Բեյ Միրզոյանի տուն-թանգարանում, հունիսի 2-ին, ժամը 10:00-ին։
«Զանգում են, ասում, Մուշեղովնա, հանդիպումը չի լինելու, հրաժարվել են, չեն ուզում համայնքի հետ հանդիպել»,- հայտնել է Վեներա Մուշեղը:
«Հանդիպմանը ներկայացվածների շարքում ամենաառաջինը իմ անունն է նշված եղել՝ որպես մեր սփյուռքի համայնքի ղեկավար, սակայն անվանս վրա գիծ են քաշել ու հայտարարել, որ ես կատեգորիկ չպետք է ներկա գտնվեմ։ Ես էլ ասել եմ, որ ես եմ այստեղ հայությունը ներկայացնում, ո՞նց չպիտի մասնակցեմ։ Ես հարցեր ունեմ իրեն տալու, ինչու չպիտի մասնակցեմ»,- օրաթերթին ասել է Վեներա Մուշեղը։
Մոլդովայի հայկական սփյուռքի ղեկավարը տեղեկացրեց, որ զգուշացրել է, որ եթե նույնիսկ իր մասնակցությունն անընդունելի են համարում՝ ոչ ոք իրեն չի կարող կանգնեցնել և զգուշացրել է՝ փորձ չանեն խանգարել իրեն։