
Գևորգ Մ.-ն հայտնաբերվել և կալանավորվել է

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 30-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 1980 թ. ծնված Գևորգ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը), 171-րդ (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) և (297-րդ Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք: