Բաժիններ՝

Գերմանիայի 12 երկրամասերում իսլամիստների դեմ հատուկ գործողություն է իրականացվում. Bild

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քրեական գործերի դաշնային գերատեսչության աշխատակիցները լայնածավալ հատուկ գործողություն են իրականացնում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ենթադրյալ կողմնակիցների դեմ: Ինչպես տեղեկանում ենք Bild պարբերականից, ներկայում խուզարկություններ են անցկացվում Գերմանիայի 12 դաշնային երկրամասերում:

Ըստ թերթի տեղեկատվության՝ խոսքն ահաբեկչական գործունեության ենթադրյալ ֆինանսավորման և աջակցության մասին է։ Սակայն մինչև հիմա պարզ չէ՝ արդյոք Գերմանիայում ծրագրվել էին կոնկրետ ահաբեկչություններ։

Խուզարկություններ են կատարվում նաև Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի մի քանի շրջաններում։ Ռեյդեր են տեղի ունեցել նաև Բեռլինում։

Գործողությանը ներգրավված են հատուկ ստորաբաժանումներ։ Ընդհանուր առմամբ, իրավապահների թիրախում է 100-ից ավելի մարդ: Ինչպես hայտնել է Գերմանիայի դատախազությունը, արդեն ձերբակալված է յոթ կասկածյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930