Ողբերգական ավտովթարից տուժած երեք երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

«Երեք երեխա ավտովթարից հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մի երեխային տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, և այնտեղ վիրահատելուց հետո նորից բերել են Սուրբ Աստվածամայր ԲԿ:

Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ:

Չունենք դեղորայքի, արյան պակաս, միայն ալբումինի պակաս է եղել, և այն բերվել է, դա ընդունված կարգ է»: Տեղեկությունը Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց աշխատակազմի քարտուղարի տեղակալը:

«Ահավոր դեպք է տեղի ունեցել, և սա գալիս է հիշեցնելու, որ մեզ մոտ դեռևս բոլոր կանոնները չէ, որ պահպանվում են, մասնավորապես՝ ավտոմեքենայում նախատեսված քանակից ավելի են եղել երեխաները, վստահ եմ, ամրակապված չեն եղել:  Ծայրագույն դեպքի հետևանքի պատճառներից մեկը հենց դա է»,- նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Կարդացեք նաև

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 27-ին բախվել են «Վազ 2106» և «Volkswagen ID 4» մեքենաները: «Վազ 2106»–ով Արտաշատից Գառնի էին մեկնում պատանի ըմբշամարտիկներն ու մարզիչները` մրցումների մասնակցելու։ Վթարի հետևանքով կա 1 զոհ և 7 տուժած։ Տուժածներից 4-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել են կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։ Հիշեցնենք, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ ավտովթարի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս